Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 141-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 141-Ա


Զեկ. ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ- 6, ԱՐՄԱՎԻՐ- 7 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ /ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԸ/ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ ենթակետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված  միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 24-ի N2-2 և հունվարի 31-ի N2-15 դրական եզրակացությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզիԱրմավիր-7՝ Ակնաշեն, Ապագա, Արաքս/էջմ/, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Հայկաշեն, Մեծամոր, Ջրառատ, Ջրարբի և Արմավիր-6 ` Առատաշեն, Արտիմետ, Խորոնք միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Արաքս համայնքի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին` Արաքս խոշորացված համայնքում քաղաքաշինական գործունեությունն իրականացնելիս առաջնորդվել սույն որոշումով հաստատված նախագծային փաստաթղթերով:

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner