Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 29-րդ ենթակետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 24-ի N2-2 և հունվարի 31-ի N2-15 դրական եզրակացությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզիԱրմավիր-7՝ Ակնաշեն, Ապագա, Արաքս/էջմ/, Գայ, Գրիբոյեդով, Լուսագյուղ, Հայկաշեն, Մեծամոր, Ջրառատ, Ջրարբի և Արմավիր-6 ` Առատաշեն, Արտիմետ, Խորոնք միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Արաքս համայնքի գլխավոր հատակագծերի նախագծերը /գոտևորման նախագծերը/:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին` Արաքս խոշորացված համայնքում քաղաքաշինական գործունեությունն իրականացնելիս առաջնորդվել սույն որոշումով հաստատված նախագծային փաստաթղթերով:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: |