Այսօր: Չորեքշաբթի, 30 Հուլիսի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



12 մարտի 2024 թ.

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՆՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, Արաքս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման և համակարգման նպատակով․

որոշում եմ՝

1. Ստեղծել Արաքս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողով՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնաժողովի նախագահին՝
1) կազմել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել 2024 թվականին Արաքս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման պլան-ժամանակացույցը.
2) հաստատված պլան-ժամանակացույցին համապատասխան կազմել և համայնքի ղեկավարին ներկայացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվություններ։
3. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների ներկայացման հայտի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մարիա Ազատյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner