Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Արաքս համայնքի դպրոցների թվով 196 շրջանավարտներին և իրենց 13 դասղեկներին դրամական աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 2500000/ երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |