Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանս ուսումնասիրելով Արմեն Ներսեսի Արզումանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի գործը պարզեցի՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի կողմից հարուցվել է վարույթ Արմեն Արզումանյանի հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Գայ, Արարատյան փ․ 44տ/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ, քանի որ իր կողմից չի վճարվել Ակնաշեն գյուղում գտնվող 04-005-0017-0021-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հողամասի նկատմամբ արաջացած հարկային պարտավորությունները։
Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը Արմեն Ներսեսի Արզումանյանին ուղարկվել է փոստային առաքմամբ 2024 թվականի հողկտեմբերի 29-ին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 29–ին տրված N LO125061693AM ստացականը/։ Նշված բեռնային համարով առաքանու էլեկտրոնային տվյալների համաձայն՝ հասցեատերն այն ստացել է 2024 թվականի հոկտեմբերի 29-ին։
2024 թվականի նոյեմբերի 8-ին Արմեն Արզումանյանը Արաքսի համայնքապետարան է ներկայացրել անշարժ գույքի հողամասի հարկային պարտավորությունների վճարումը հավաստող 40710187 անդորրագիրը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2–րդ մասի «ա» ենթակետով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Արմեն Ներսեսի Արզումանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել։
2. Վարչական վարույթը կարճելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, կամ հրապարակման պահից՝ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով, կամ ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով: