Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետով, Արաքս համայնքի Գրիբոյեդով գյուղում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար 500մ գազատար խողովակ ձեռք բերելու նպատակով․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի բյուջեից հատկացնել 900․000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամ գումար։ 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |