Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Հայկաշեն գյուղի բնակիչ՝ Սումբատ Թովմասյանի դիմումը իրեն պատկանող անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «Ավագ Ավագյան Գագիկի» ԱՁ /վկայական 0331/ 2024 թվականի օգոստոսի 27-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Սումբատ Թովմասյանին սեփականության իրավունքով պատկանող 04-056-0014-0022 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0.0504 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայքն գյուղ Հայկաշեն, 7-րդ փողոց, 23/1, 0.1163 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Հայկաշեն, 7-րդ փողոց, 23 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։