Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով քաղաքացի Գևորգ Թադևոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղի բնակիչ Գևորգ Կառլենի Թադևոսյանին, Արմեն Գևորգի Թադևոսյանին, Արտակ Գևորգի Թադևոսյանին, Արսեն Գևորգի Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող /04-050-0054-0015/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 32.2քմ արտաքին մակերեսով բնակելի տուն նկուղը, 216.1քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 1.9քմ արտաքին մակերեսով զուգարանը, 2,2քմ մակերեսով պարիսպը, ինքնակամ բացված 3 դուռը՝ ընդամենը 3 միավոր՝ համաձայն «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 20245KDMZB։
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 616,8 Հայաստանի Հանրապետության դրամ,յուրաքանչյուր ձևափոխված դռան կամ պատուհանի համար 1028 Հայաստանի Հանրապետության դրամ, 1028*248.3քմ=255252 /երկու հարյուր հիսունհինգ հազար երեք հարյուր երեսունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ, 616,8*4.1քմ=2529 /երկու հազար հինգ հարյուր քսանինը/ Հայաստանի Հանրապետության դրամ, 1028*3=3084 /երեք հազար ութսունչորս/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 255252+2529+3084=260865 /երկու հարյուր վաթսուն հազար ութ հարյուր վաթսունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 260865 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Խորոնք գյուղի N900325192152 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: