Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Գայ գյուղում գտնվող բնակավայրերի նշանակության` 04-033-0103-0009 ծածկագրով 0.18613 այլ հողը 25 տարի ժամկետով առանց կառուցապատման իրավունքի:
2.Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 0.18613 հա-ի համար` 50000 ՀՀ դրամ, Մրցույթի մեկնարկային քայլ` 2500 ՀՀ դրամ: Մասնակցության վճար սահմանել 10000 ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |