Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Գայ գյուղի բնակիչ՝ Սամվել Մանուկյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների՝ N 29092014-04-0010 տրված 29 սեպտեմբերի 2014 թվականին, N 27112024-04-0103 տրված 27 նոյեմբերի 2024 թվականին, N 08122014-04-0010 տրված 08 հոտեմբերի 2014 թվականին և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հասցեի հայտի քաղվածքի ծածկագիրը՝ 040122H5TT8W.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում գտնվող Սամվել Վազգենի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող 04-033-0057-0009 /հողամասի չափը 0.175 հա/, 04-033-0057-0010 /հողամասի չափը 0.12 հա/, 04-033-0057-0011 /հողամասի չափը 0.1196 հա/ կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի միավորումից տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արաքս համայնք, գյուղ Գայ, Մ. Գորկու 2-րդ փողոց, 60-64 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։