Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35–րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2020 թվականի մարտի 26–ի N 02-Ն հրամանով.
Որոշում եմ՝
1.2025 թվականի նոյեմբերի 18-ին` ժամը 11։00–ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի <<Ջրարբիի մշակույթի տուն>> ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:
2․2025 թվականի նոյեմբերի 18-ին` ժամը 13։30–ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի <<Կրթություն և մշակույթ>> ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:
3․Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2020 թվականի մարտի 26–ի N 02-Ն հրամանի պահանջներով։
4․Մրցույթի տեխնիկական սպասարկման աշխատանքները կազմակերպելու, մրցույթի մասին հայտարարություն հրապարակելու համար լիազոր անձ նշանակել Մ.Ազատյանին։
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: