Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 5-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած աճուրդային կարգով վաճառքի արդյունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Խորոնք գյուղում գտնվող արտադրական նշանակության 04-050-0065-0038 ծածկագրով 0,0282 հա գյուղատնտեսական արտադրական հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացի Արմեն Գևորգի Թադևոսյանի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր, ներկայացնելով այն նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: