Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2022 թվականի հունիսի 7-ի N 03421 գրությունը և Լուսագյուղ գյուղի բնակիչ Վարոս Կիրակոսյանի 2022 թվականի մայիսի 2-ի դիմումը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-048-0004-0039 ծածկագրով Էջմիածնի խճուղի 5/1 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.0249հահողամասին կից դիմային հատվածում առկա գյուղատնտեսական նշանակության 0.06 հա այլ հողատեսքից 0.0249 հա հողամասն ուղղակի վաճառքով` ընդլայնման նպատակով օտարել քաղաքացի Վարոս Ղուկասի Կիրակոսյանին, իսկ 0.0351 հա հողամասը տրամադրել վարձակալության 25 տարի ժամկետով` առանց կառուցապատման իրավունքի:
2.Վաճառքի գին սահմանել 0.0249 հա հողամասի համար 650000 /վեց հարյուր հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ: Վարձակալության տրամադրման վարձավճար սահմանել 50000 /հիսուն հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|