Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով Առատաշեն գյուղի բնակիչ Արման Ապրեսիկի Անդրեասյանի 2023 թվականի մարտի 30-ի դիմումը.
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի բնակիչ Արման Ապրեսիկի Անդրեասյանին սեփականության իրավունքով պատկանող /04-013-0042-0001/ ծածկագրով բնակելի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 136,0քմ արտաքին մակերեսով խանութը, 55,8քմ արտաքին մակերեսով պահեստը, 58,8քմ արտաքին մակերեսով ավտոլվացման կետը, 63,3քմ մակերեսով ծածկը, 176,2քմ արտաքին մակերեսով հիմքը, 0,7քմ արտաքին մակերեսով զուգարանը, 13,1քմ արտաքին մակերեսով պահեստը, 0,3քմ պարիսպը՝ համաձայն «Ավագ Ավագյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2023SGEPLT:
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է հասարակական նշանակության շինությունների 1քմ-ի համար՝ 2056 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ շինությունների 1քմ-ի համար՝ 616,8 Հայաստանի Հանրապետության դրամ, 2056*503,9քմ=1036018 /մեկ միլիոն երեսունվեց հազար տասնութ/ Հայաստանի Հանրապետության դրամ,616,8*0,3քմ=185 /մեկ հարյուր ութսունհինգ/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը 1036018+185=1036203 /մեկ միլիոն երեսունվեց հազար երկու հարյուր երեք/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 1036203 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Առատաշեն գյուղի N900325153162 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: