Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N1023-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և հիմք ընդունելով սեփականատեր Գագիկ Պետրոսյանի 2024 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի բնակիչ Գագիկ Օնիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող /04-012-0029-0037/ ծածկագրով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 220,7քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 22,8քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 7,0քմ արտաքին մակերեոսվ օժանդակ շնությունը, 3,3քմ մակերեսով պարիսպը համաձայն «Կարեն Մաչանյան» Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների և հողամասի հատակագծերի և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը` 2024ZATWNL:
2. Ինքնակամ կառույցների օրինականացման համար վճարը կազմում է բնակելի նշանակության շինությունների 1քմ-ի համար 1209 Հայաստանի Հանրապետության դրամ, օժանդակ նշանակության շինությունների 1քմ-ի համար 725,4 Հայաստանի Հանրապետության դրամ, 1209*220.7քմ=266826 /երկու հարյուր վաթսունվեց հազար ութ հարյուր քսանվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ, 725.4*33,1քմ=24011 /քսանչորս հազար տասնմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը՝ 266826+24011=290837 /երկու հարյուր իննսուն հազար ութ հարյուր երեսունյոթ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Ինքնակամ կառուցված շենք-շինության օրինականացման համար հաշվարկված վճարը՝ 290837 Հայաստանի Հանրապետության դրամ գումարը պետք է վճարվի Ապագա գյուղի N900325162155 հաշվեհամարին:
4.Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրվա ընթացքում օրինականացնելու համար սահմանված վճարը չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: