Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում սեփականություն ունեցող՝ Շիրակ Սուքիասյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների՝ N 10102022-04-0014 տրված 10 հոկտեմբերի 2022 թվականին, N 11052022-04-0004 տրված 20 հունիսի 2012 թվականին, N 23032023-04-0037 տրված 23 մարտի 2023 թվականին և կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հասցեի հայտի քաղվածքի ծածկագիրը՝ 04022FTB5RXQ.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Շիրակ Համբարձումի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող 04-005-0002-0075 /հողամասի չափը 0․056 հա/, 04-005-0002-0069 /հողամասի չափը 0․0502 հա/, 04-005-0002-0074 /հողամասի չափը 0․1015 հա/ կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի միավորումից տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արաքս համայնք, գյուղ Ակնաշեն, Բարեկամության փողոց, 3/1 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։