Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, և հիմք ընդունելով համայնքի ավագանու կանոնակարգի 49-րդ կետը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու երեք մշտական հանձնաժողովներ՝
ա) Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի մշտական հանձնաժողով,
բ) Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով;
գ) Մշակույթի, կրթության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|