Այսօր: Չորեքշաբթի, 22 Հունվարի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



22 հունվարի 2025 թ.

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱՐԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 156-րդ, 158–րդ հոդվածներով, 161–րդ հոդվածի 2–րդ մասով, 163–րդ, 164–րդ և 167-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11–ի N 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 19–րդ կետը և Արա Նավասարդյանի 2025 թվականի հունվարի 21–ի դիմումը.

Որոշում եմ՝

1. Արաքս համայնքի ղեկավարի խորհրդական Արա Նավասարդյանին տրամադրել 2024 թվականի ամենամյա արձակուրդից՝ 6 /վեց/ աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի փետրվարի 3-ից նույն՝ թվականի փետրվարի 10-ը ներառյալ։

2. Արա Նավասարդյանի պարտականությունները ժամանակավորապես վերապահել Արաքս համայնքի ղեկավարի խորհրդական Նարինե Դավթյանին։

3. Արա Նավասարդյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի փետրվարի 11-ից։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հայկ Հովսեփյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝54384c24-a8bb-433a-8e07-f840ca4c25bc



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner