Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29–ի N 1920–Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22–ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2025 թվականի օգոստոսի 27–ի N 2/փ-273 դրական եզրակացությունը.
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող, Լուսագյուղ գյուղի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,3 հա /ԿԾ 04–048–0015–0014, գործառնական նշանակություն` այլ հողատեսք/ փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիայի՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության։
2..Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |