Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 76-րդ հոդվածի 3-րդ մասով,«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
- Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Գայ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության` 04-033-0016-0021 կադաստրային ծածկագրով 0.8873 հա վարելահողը 25տարի ժամկետովգյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար:
- Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել 0.8873 հա-ի համար` 150000 ՀՀ դրամ: Մրցույթի մեկնարկային քայլ` 7500 ՀՀ դրամ: Մասնակցության վճար սահմանել 10000 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|