Այսօր: Երեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 31-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 ապրիլի 2024 թվականի N 31-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N174-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34–րդ հոդվածի 1–ին մասով․

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի «2023 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 174-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «12) համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների /մսուր-մանկապարտեզի,մանկապարտեզի/ ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով․
ա․Համայնքի բնակիչ համարվող մանկապարտեզի ծառայությունից օգտվող անձանց համար՝ ութ հազար դրամ
բ․այլ համայնքի բնակիչ համարվող մանկապարտեզի ծառայությունից օգտվող անձանց համար՝ տասնմեկ հազար դրամ
գ․համայնքի բնակիչ համարվող, մսուր-մանկապարտեզի /2-ից մինչև 3 տարեկան հասակը/ ծառայությունից օգտվող անձանց համար՝ տասը հազար դրամ
դ․այլ համայնքի բնակիչ համարվող, մսուր-մանկապարտեզի /2-ից մինչև 3 տարեկան հասակը/ ծառայությունից օգտվող անձանց համար՝ տասնհինգ հազար դրամ
ե․նպաստառու,միակողմանի ծնողազուրկ,հաշմանդամության կարգ ունեցող, մանկապարտեզ հաճախող երկուսից ավել երեխա ունեցող ընտանիքների համար՝ չորս հազար հինգ հարյուր դրամ
զ․երկկողմանի ծնողազուրկ, 44 օրյա պատերազմում և դրանից հետո զոհված զինծառայողների երեխաների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար՝ անվճար»։ 2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 13-ի «2023 թվականին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 174-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 2-րդ կետի 16-րդ ենթակետը շարունակել շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դ․ համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ էքսկավատոր մեքենան /մոդել՝ SOLD BL-385/մեկ ժամ տրամադրելու համար՝ տասը հազար դրամ

ե․ այլ համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ էքսկավատոր մեքենան /մոդել՝ SOLD BL-385/ մեկ ժամ տրամադրելու համար՝ տասներկու հազար դրամ
զ․համայնքի բնակիչ համարվող անձանց պտտվող պլատֆորմով անիվավոր էքսկավատոր մեքենան /մոդել՝ JCBJS160W/ մեկ ժամ տրամադրելու համար՝ տասնութ հազար դրամ
է․այլ համայնքի բնակիչ համարվող անձանց պտտվող պլատֆորմով անիվավոր էքսկավատոր մեքենան /մոդել՝ JCBJS160W/ մեկ ժամ տրամադրելու համար՝ քսաներկու հազար դրամ
ը․համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչ Ա մեքենան /մոդել՝ SWL3220/ մեկ ժամ տրամադրելու համար՝ հինգ հազար դրամ
թ․այլ համայնքի բնակիչ համարվող անձանց բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչ Ա մեքենան /մոդել՝ SWL3220/ մեկ ժամ տրամադրելու համար՝ վեց հազար դրամ ժ․Կամազ 53605-48(A5) մոդելի մեքենայի մեկ կիլոմետրի համար՝ հազար հինգ հարյուր դրամ»։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -11

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner