Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11–րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26–ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 84–րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94–րդ հոդվածի 2–րդ կետով, հիմք ընդունելով Վարդանուշ Սայադյանի 2025 թվականի հունվարի 14–ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Վարդանուշ Տիգրանի Սայադյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր 2025 թվականի հունվարի 16-ից՝ 6 /վեց/ ամիս ժամկետով՝ Հայատանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի «Մեծամորի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:
2. Աշխատավարձը սահմանել ըստ Արաքս համայնքի ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: