Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Արաքս համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի, բյուջետային հիմնարկների աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N07-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
Որոշման 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |