Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 139-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8–Ի N 22–Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ, N 28–Ա ԵՎ N 29–Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետով, 34–րդ հոդվածի 1–ին մասով.

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

     1.     Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8–ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ֆինանսական և սոցիալ–տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածությունը հաստատելու մասին» N 22-Ա որոշման 1–ին կետում «Ղուկասյան Արմեն» բառերը փոխարինել «Առաքելյան Արմեն» բառերով:

    2.      Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8–ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու ֆինանսական և սոցիալ–տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 28-Ա որոշման 1–ին կետով հաստատված հավելվածում «Ղուկասյան Արմեն» բառերը փոխարինել «Առաքելյան Արմեն» բառերով:

    3.    Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 8–ի «Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 29-Ա որոշման 1–ին կետով հաստատված հավելվածում «Վարդանյան Գեղամ» բառերը փոխարինել «Անդրեասյան Հայրապետ» բառերով:

4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner