Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ, 21-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 5-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի N 05-Ա որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածի 27-րդ կետի դրույթներով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող գույքերն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Արաքսի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը համաձայն հավելված 1-ի: 2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |