Սույն թվականի մարտի 17-ին Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն համայնքի ղեկավարի տեղակալների, խորհրդականների, օգնականների, աշխատակազմի ղեկավարի և համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց ոլորտներում կատարված աշխատանքները, զեկուցեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարողականների արդյունքները:
Քննարկվեցին համայնքին վերաբերող կոմունալ, գյուղատնտեսական, սոցիալական, մշակութային, ֆինանսական և այլ բնույթի մի շարք հարցեր։
Բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին համապատասխան ցուցումներ և նոր հանձնարարականներ։ |