Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50–րդ կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղի վարչական տարածքում գտնվող 04-017-0037-0006 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Արաքս, Ա.Խոստիկյան փողոց 12 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: