Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38–րդ հոդվածի 1–ին մասի 7–րդ կետով, Արաքս համայնքի Ջրառատ գյուղի վարչական տարածքում գտնվող 0․01953 հա հողամասի ծածկագիր՝ 04-085-0029, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ / պետական տուրքի և պետական գրանցման համար գումար փոխանցելու նպատակով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեի 01․1․1–ի (Արաքսի համայնքապետարան) 4823 հոդվածից 1․000 (մեկ հազար) ՀՀ դրամ փոխանցել հ/հ 900005016176 հաշվեհամարին:
2. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի բյուջեի 01․1․1–ի (Արաքսի համայնքապետարան) 4823 հոդվածից 25․000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ փոխանցել հ/հ 900013220018 հաշվեհամարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: