Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ենթակայության թվով 18 համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, Արաքս համայնքում գործող թվով 13 դպրոցների, Արաքս համայնքի վարչական ղեկավարների նստավայրերի և «Արաքսի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կին աշխատողների համար կանանց միջազգային տոնին՝ մարտի 8-ին, հյուրասիրություն կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 900.000 /ինը հարյուր հազար/ ՀՀ դրամ: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |