Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1–ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 14–րդ ենթակետը և «Գայոն» ՍՊԸ–ի տնօրեն Ա․ Չիլինգարյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Թույլատրել «Գայոն» ՍՊԸ–ի տնօրեն Ա․ Չիլինգարյանին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Գայ գյուղի վարչական տարածքում 2025 թվականի 2-րդ եռամսյակին վաճառել ոգելից խմիչքներ և ծխախոտային արտադրատեսակներ։
2.Սահմանել տեղական տուրք՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 17–ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի վարչական տարածքում 2025 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 140-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1–ին կետի 14–րդ ենթակետի համաձայն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: