|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հուլիսի 2025 թվականի N 770-Ա |
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՆԱՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 31–րդ հոդվածի 9–րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ, 161-րդ, 163-րդ և 164–րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11–ի N 1384-Ն որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 18.1–րդ կետը և Արսեն Հովսեփյանի 2025 թվականի հուլիսի 28–ի դիմումը.
Որոշում եմ՝ 1. Արաքս համայնքի Ակնաշեն գյուղի վարչական ղեկավար Արսեն Հովսեփյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի մի մասը՝ 12 /տասներկու/ աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի օգոստոսի 11–ից 26-ը ներառյալ։ 2. Ակնաշեն գյուղի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակել Արաքս համայնքի ղեկավարի խորհրդական Արա Նավասարդյանին։ 3. Արսեն Հովսեփյանին աշխատանքի մեջ համարել 2025 թվականի օգոստոսի 27–ից։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(314.23 Կբ)
Որոշում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|