Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 92-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060 88 77 77, araks.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2025 թվականի N 92-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,145 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025ԹՎԱԿԱՆԻ N20-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և «Մենեջմենթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը.

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-048-0104-0004 կադաստրային ծածկագրով 0,145 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը օտարել աճուրդային կարգով:
2. Աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին սահմանել` 04-048-0104-0004 կադաստրային ծածկագրով 0,145 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի համար 1000000 /մեկ միլիոն/ Հայաստանի Հանրապետության դրամ: Յուրաքանչյուր քայլը մեկնարկային գնի 5%-ի չափով:
3. Մասնակցության վճար սահմանել 10000 /տասը հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
4. Համայնքի ղեկավարին` իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները, աճուրդն իրականացնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համայնքի ավագանու կողմից հաստատված կանոնակարգի համաձայն:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Լուսագյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող 0,145հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը աճուրդային կարգով օտարելու մասին» N20-Ա որոշումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -15

ԱԲԱՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՂԱԶԱՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՂԱԶԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ

ՄԱԿԱՐՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՀԱԿՈԲ

ՄԿՐՏՉՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՇԱՀԵՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060 88 77 77
araks.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner