Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Հ․ Մանուկյանի 2024 թվականի փետրվարի 29-ի դիմումը՝ ազգային ազատագրական պայքարի, ինչպես նաև քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների ընթացքում զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ կորած, սոցիալապես անապահով ազատամարտիկների և կամավորների ընտանիքներին օգնելու և օժանդակելու նպատակով, ինչպես նաև սահման մեկնող կամավորականներին նյութական և պարենային ապրանքներ գնելու նպատակով ֆինանսական աջակցություն խնդրելու վերաբերյալ ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2024 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |