Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6–րդ և 42–րդ կետերով, հիմք ընդունելով «Մեծամորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից ներկայացված պահանջագիրը, «Մեծամորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի կարիքների համար երկու հատ հեռուստացույց ձեռք բերելու նպատակով. ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2025 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |