Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29–ի N 1920–Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22–ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 2022 թվականի դեկտեմբերի 28–ի N 1/փ-307 դրական եզրակացությունը, «Վոլֆ Մայնինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Արամյանի դիմումը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղի վարչական սահմաններում գտնվող, «Վոլֆ Մայնինգ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 1.0 հա հողը /ԿԾ 04–017–0011–0013, գործառնական նշանակություն` այլ հողատեսք/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիայի՝ «արդյունաբերական օբյեկտների հողերի» գործառնական նշանակության։
2.Սահմանված կարգով հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում՝ ամենամյա հաշվեկշռում, կատարել համապատասխան փոփոխություններ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |