Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 147
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 18-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հողային օրենսգրքի» 65-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի պահանջները և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրարբի գյուղի վարչական տարածքում գտնվող 04-086-0008-0011 կադաստրային ծածկագրով, 06 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը, դպրոցի կառուցման նպատակով անհատույց (մշտական) օգտագործման տրամադրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner