Քաղաքացի Կարինե Արտաշի Սերոբյանի լիազորված անձ՝ Արաքս համայնքի Ջրառատ գյուղի բնակիչ Վանուշ Հայրապետյանը /ծնվ. 1991թ./ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Ջրառատ գյուղի Արաքսի խճուղի փողոց 17/1 հասցեում գտնվող, իրեն պատկանող /ըստ օրենքի ժառանգության վկայագրի` 2024թ-ի թիվ 6832 սեղանամատյանի/ 0,11հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0162հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ջրառատ գյուղի Արաքսի խճուղի փողոց 17/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Կարինե Արտաշի Սերոբյանի /ծնվ. 1974թ/ գույքային իրավունքները՝ ճանաչել նրա սեփականության իրավունքը 0,11 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0162հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 106,0քմ կառուցված 1970թ, բնակելի տուն` 39,1քմ կառուցված 1970թ, Ծ/մ` 14,5քմ կառուցված 1970թ, ցախանոց` 1,8քմ կառուցված 1991թ,/: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Կարինե Արտաշի Սերոբյանի /ծնվ. 1974թ/սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Ջրառատ Արաքսի խճուղի փողոց 17/1 հասցե:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: