Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209–րդ հոդվածով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի 2025 թվականի հունիսի 03-ի N 02/16/04221-2025 գրությունը և կից ներկայացված օրակարգը, 2025թ․ հունիսի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ՀՀ-ՌԴ միջտարածաշրջանային 10-րդ համաժողովին մասնակցելու նպատակով.
Որոշում եմ՝
1. Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Շանթ Ավդալյանին 2025 թվականի հունիսի 6-ին գործուղել Հայաստանի Հանրապետության քաղաք Երևան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
2. Շանթ Ավդալյանի պարտականությունները ժամանակավորապես վերապահել նույն բաժնի գլխավոր մասնագետ Անդրանիկ Խաչատրյանին։
3․Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ (Ռ․ Թեմուրյան) սահմանված կարգով հատուցել գործուղման հետ կապված ծախսերը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: