Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 80-րդ, 94-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի հոկտեմբերի 29-ին կայացած վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի արդյունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Գայ գյուղում գտնվող բնակավայրերի նշանակության 04-033-0095-0011 ծածկագրով 0,1482 հա այլ հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունը՝ մրցույթի արդյունքների վերաբերյալ:
2. Մրցույթում հաղթող ճանաչված քաղաքացի Արտեմ Գառնիկի Հակոբյանի հետ կնքել հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագիր, ներկայացնելով այն նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: