Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Ջիվան Հարությունյան» Ա/Ձ-ի կողմից, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 28-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024ADRNEV), շինությունը իրականացրած անձի` քաղաքացի Հայկ Վարդանյանի 2024 թվականի նոյեմբերի 21-ի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Խորոնք գյուղում գտնվող 222,3քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող 84,2քմ արտաքին մակերեսով՝ /69,6քմ առևտրի կետ, 14,6քմ ծածկ/ հասարակական նշանակության շինությունները ճանաչել Արաքս համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ջիվան Հարությունյան» Ա/Ձ–ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերի:
2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Խորոնք, Խորենացու փողոց,1/5 հասցեն:
3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Հայկ Մարտունի Վարդանյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Հայկ Մարտունի Վարդանյանին ուղղակի վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Արաքս համայնքի, Խորոնք գյուղի, Մ. Խորենացու փողոց, 1/5 հասցեում գտնվող 0,02223հա /կադաստրային ծածկագիր 04-050-0065-0025/ մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:
4. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է հասարակական նշանակության շինությունների 1քմ-ի համար` 9252 Հայաստանի Հանրապետության դրամ: 9252*84,2քմ=779018 /յոթ հարյուր յոթանասունինը հազար տասնութ/ Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Խորոնք գյուղի N900325192152 հաշվեհամարին:
5. 1քմ հողամասի օտարման վճարը հասարակական նշանակության կառույցների համար` ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկը չգերազանցող կառույցների համար` 792 Հայաստանի Հանրապետության դրամ, կրկնապատիկը գերազանցող հողամասի համար՝ 2376 Հայաստանի Հանրապետության դրամ, 792*168,4քմ=133373 /մեկ հարյուր երեսուներեք հազար երեք հարյուր յոթանասուներեք/ Հայաստանի Հանրապետության դրամ, 2376*53,9քմ=128066 /մեկ հարյուր քսանութ հազար վաթսունվեց/ Հայաստանի Հանրապետության դրամ: Ընդամենը 133373+128066=261439 Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Խորոնք գյուղի N900325192194 հաշվեհամարին: Վճարման ենթակա է ընդամենը 133373+128066+779018=1040457 Հայաստանի Հանրապետության դրամ:
6. Որոշման ընդունման օրվանից սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: