Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35–րդ հոդվածի 1–ին մասի 22–րդ և 24-րդ կետով, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29–ի N 2387-Ն որոշման պահանջներով և քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի, Արաքս համայնքի, Արտիմետ գյուղի բնակիչ՝ Հենրիկ Միրզախանյանի դիմումը, իրեն պատկանող անշարժ գույքը բաժանելու մասին /հիմք՝ «Կարեն Մաչանյան» ԱՁ /վկայական N 0244/ 2025 թվականի օգոստոսի 19-ի կատարված չափագրությունը/.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արտիմետ գյուղի վարչական տարածքում գտնվող Հենրիկ Արշակի Միրզախանյանին սեփականության իրավունքով պատկանող 04-023-0058-0009 կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0․1025 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք գյուղ Արտիմետ, 1-ին փողոց, 27/1, 0.0938 հա մակերեսով մասին տրամադրել ՀՀ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գյուղ Արտիմետ, 1-ին փողոց, 27 հասցե:
2.Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում տալու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։