Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը քննության առնելով վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող, «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 04-012-0134-0027 /0․4հա/, 04-012-0134-0039 /0․476 հա/, 04-012-0134-0040 /0․4761 հա/, 04-012-0134-0028 /0․33 հա/, 04-012-0021-0033 /0․33 հա/, 04-012-0021-0032 /0․2 հա/ կադաստրային ծածկագրերով հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, պարզեց հետևյալը.
«ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանին /հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք․ Երևան, Ադոնցի 8 փ․/ թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով խախտումներ, այն է՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Վերը նշվածի կապակցությամբ Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով սահմանված պահանջների խախտման փաստով:
«ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ին տրված LO111075750AM ստացականը և 2023 թվականի սեպտեմբերի 5-ին առաքանին հանձնված լինելու վերաբերյալ էլեկտրոնային ապացույց/։
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 9–ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2023 թվականի օգոստոսի 22-ին կազմված արձանագրությունները։
Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 31-ի«ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանին ուղղված Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը և այն ստացած լինելու փաստը հավաստող ապացույց։
ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի 2023 թվականի սեպտեմբերի 27–ի զեկուցագիրը։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
«ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող 04-012-0134-0027 /0․4հա/, 04-012-0134-0039 /0․476 հա/, 04-012-0134-0040 /0․4761 հա/,04-012-0134-0028 /0․33 հա/, 04-012-0021-0033 /0․33 հա/, 04-012-0021-0032 /0․2 հա/ կադաստրային ծածկագրերով հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, այն է՝ իրականացվել է ավազի արդյունահանում, որի արդյունքում առաջացել են լճեր։
«ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանը, լինելով պատշաճ ծանուցված, դիմել է վարչական վարույթի լսմանը մասնակցելու համար, Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի N 2540 գրությամբ հրավիրվել է վարչական վարույթի լսմանը /լսման օր էր նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 11-ին/,սակայն չի ներկայացել։
Արդյունքում Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից զեկուցագիր է ներկայացվել Արաքս համայնքի ղեկավարին և առաջարկվել՝ իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերը նշված դրույթների խախտման չափերով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։
Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 8–րդ հոդվածի 1–ին մասի, 9–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերի պահանջների՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները:Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը:Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի, այլ հողատեսքերի: Նույն օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Տվյալ պարագայում «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող, «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 04-012-0134-0027 /0․4հա/, 04-012-0134-0039 /0․476 հա/, 04-012-0134-0040 /0․4761 հա/, 04-012-0134-0028 /0․33 հա/, 04-012-0021-0033 /0․33 հա/, 04-012-0021-0032 /0․2 հա/ կադաստրային ծածկագրերով հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ է օգտագործվել, այն է՝ իրականացվել է ավազի արդյունահանում, որի արդյունքում առաջացել են լճեր։
Արդյունքում տեղի է ունեցել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով խախտումներ, այն է՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 1–ին և 2–րդ պարբերություններով, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 8-րդ և 9–րդ հոդվածներով, 43–րդ հոդվածի 2–րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի կողմից ներկայացված զեկուցագիրը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող 04-012-0134-0027 /0․4հա/ կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
2. Իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող 04-012-0134-0039 /0․476 հա/ կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
3. Իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող 04-012-0134-0028 /0․33 հա/ կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
4. Իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող 04-012-0021-0033 /0․33 հա/ կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
5. Իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող 04-012-0021-0032 /0․2 հա/ կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
6. Իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա գյուղի վարչական տարածքում գտնվող 04-012-0134-0040 /0․4761 հա/ կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի և հիսնապատիկի չափերով՝ 150․000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:
7. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարողի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325165232 հաշվեհամարին, ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնք:
8. Իրավախախտող «ՀԱՍԻՆԷԴ» ՍՊԸ-ի տնօրեն Ստեփան Խաչատուրյանին տալ պարտադիր ցուցում` երկամսյա ժամկետում իրականացնել հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխմանն ուղղված աշխատանքներ, հակառակ պարագայում հողամասերը բերել նախնական տեսքին և համապատասխանեցնել նպատակային և գործառնական նշանակությանը:
9. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
10. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ Համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: