Խորհրդակցությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատու ղեկավարները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում էին համայնքին վերաբերող կոմունալ, գյուղատնտեսական, սոցիալական, մշակութային, ֆինանսական և այլ բնույթի մի շարք հարցեր։
Մասնավորապես քննարկվել են բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտում անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների կազմակերպման ուղղությունները՝ բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Քննարկվել են նաև առաջիկա ավագանու նիստի օրակարգային հարցերը։
Անդրադարձ կատարվեց ավարտված և ընթացիկ այլ աշխատանքների ևս, որից հետո համայնքի ղեկավարը ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։ |