Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վալոդ Ռզայի Գելոյանի լիազորված անձ Արթուր Ռոմիկի Գելոյանը /ծնվ. 1993թ./ դիմել է Արաքսի համայնքապետարան՝ Առատաշեն գյուղի Մ․Մաշտոց փողոցի 45 հասցեում գտնվող, իրենց պատկանող /ըստ Առատաշեն գյուղի սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 15․03․1991թ․-ի թիվ08 որոշմամբ/ 0,08հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0012հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1328-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շենք շինությունները կառուցվել են մինչև 2001թվականի մայիսի 15-ը., հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Արմավիրի մարզի Արաքս համայնքի Առատաշեն գյուղի Մ․Մաշտոց փողոցի 45 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վալոդ Ռզայի Գելոյանի /ծնվ. 1961թ/, Արուս Քալաշի Ամոյանի/ծնվ․ 1963թ/, Զարիֆ Վալոդի Գելոյանի /ծնվ․ 1983թ․/, Նազիկ Վալոդի Գելոյանի /ծնվ․ 1981թ․/, Աբաս Վալոդի Գելոյանի /ծնվ․ 1984թ․/, Սոնիկ Վալոդի Գելոյանի /ծնվ․ 1988թ․/, Խդր Վալոդի Գելոյանի /ծնվ․ 1991թ․/ գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0,08հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0.0012հա հողամասի և բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ՝ /բնակելի տուն` 118,9քմ կառուցված 1983թ, բնակելի տուն` 123,0քմ կառուցված 1983թ, անասնաշենք` 49,6քմ կառուցված 1983թ, անասնաշենք` 33,3քմ կառուցված 1993թ, անասնաշենք /տանիքային հարկ/` 21,6քմ կառուցված 1983թ, զուգարան` 1,2քմ կառուցված 1983թ,/: Կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել ՀՀ ԿԱԱԳԿՊԿ համապատասխան մարզային ստորաբաժանմանը գրանցել Վալոդ Ռզայի Գելոյանի /ծնվ. 1961թ/, Արուս Քալաշի Ամոյանի/ծնվ․ 1963թ/, Զարիֆ Վալոդի Գելոյանի /ծնվ․ 1983թ․/, Նազիկ Վալոդի Գելոյանի /ծնվ․ 1981թ․/, Աբաս Վալոդի Գելոյանի /ծնվ․ 1984թ․/, Սոնիկ Վալոդի Գելոյանի /ծնվ․ 1988թ․/, Խդր Վալոդի Գելոյանի /ծնվ․ 1991թ․/ սեփականության իրավունքները սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի գրանցման վկայական:
4.Բնակելի տանը տալ Հայաստանի Հանրապետություն, Արաքս համայնք, գյուղ Առատաշեն, Մ․Մաշտոցի փողոց 45 հասցեն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: