Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Արաքսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1118-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արաքս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Արաքս, 060887777, araqs.hamaynq@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2024 թվականի N 1118-Ա

ԳԱՍՊԱՐ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը քննության առնելով վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական տարածքում գտնվող, Գասպար Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող 04-064-0007-0050 կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, այն է՝ ինքնակամ փոփոխել է գործառնական նշանակությունը, պարզեց հետևյալը.

Գասպար Ավագյանի / հասցե՝ ՀՀ, Մեծամոր Չարենցի փ․, 20 տ/ թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 54–րդ հոդվածի 2–րդ պարբերության խախտումը, այն է՝  հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Վերը նշվածի կապակցությամբ Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից հարուցվել է վարչական վարույթ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի  2–րդ պարբերության սահմանված պահանջի խախտման փաստով:

Գասպար Ավագյանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն, պատշաճ ծանուցված էր վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին Ծանուցման  /հիմք՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 6–ին տրված N LO124308115AM ստացականը/։ Նշված բեռնային համարով առաքանու էլեկտրոնային տվյալների համաձայն՝ հասցեատերն այն ստացել է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը. ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 9–ի N 4-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից 2024 թվականի օգոստոսի 30-ին կազմված արձանագրությունը։

Արաքս համայնքի ղեկավարի 2024 թվականի սեպտեմբերի 4-ի Գասպար Ավագյանին ուղղված Վարչական վարույթ հարուցելու մասին ծանուցագիրը և այն ստացած լինելու փաստը հավաստող ապացույց։

ՀՀ Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի երկրորդ կարգի մասնագետի 2024 թվականի սեպտեմբերի 18–ի զեկուցագիրը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Գասպար Ավագյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական տարածքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող 04–064-0007-0050 կադաստրային ծածկագրով, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝  վարելահող, հողամասը, ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու վերաբերյալ, այն է՝  ինքնակամ փոփոխել է հողամասի գործառնական նշանակությունը։

Գասպար Ավագյանը ներկայացել է Արաքսի համայնքապետարան 2024 թվականի սեպտեմբերի 13-ին և իրազեկվել կատարված վարչական իրավախախտման և սահմանված տուգանքի մասին այնուհետև ներկայացրեց՝ որ տարածքում չի զբաղվում ձկնաբուծությամբ և տարիներ առաջ փոփոխել է գործառնական նշանակությունը, իսկ ձկնաբուծական շինություննեի մասով՝ պետք է դիմի համապատասխան մարմինների որպիսի հաշվառեն։

Արդյունքում Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի երկրրոդ կարգի մասնագետի կողմից զեկուցագիր է ներկայացվել Արաքս համայնքի ղեկավարին և առաջարկվել՝ իրավախախտող  Գասպար Ավագյանին ենթարկել վարչական պատասխանատվության և նշանակել վարչական տուգանք ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի վերը նշված դրույթի խախտման չափով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի  հիսնապատիկի չափով՝ 50․000 / հիսուն հազար/ ՀՀ դրամ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը. Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։

Օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները։ Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 8–րդ հոդվածի 1–ին մասի, 9–րդ հոդվածի 1–ին և 2–րդ մասերի պահանջների՝ հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: Գյուղատնտեսական նշանակության հողեր են համարվում գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքերը: Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի, այլ հողատեսքերի: Նույն օրենքի 43–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Տվյալ պարագայում Գասպար Ավագյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական տարածքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող 04–064-0007-0050 կադաստրային ծածկագրով հողամասը՝ նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող, ոչ նպատակային նշանակությամբ է օգտագործվում, այն է՝  ինքնակամ փոփոխել է հողամասի գործառնական նշանակությունը։

Արդյունքում տեղի է ունեցել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի  2–րդ պարբերության խախտում, այն է՝ Հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 26-րդ կետով, 43–րդ հոդվածի 1–ին մասի 4–րդ և 5–րդ կետերով, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54–րդ հոդվածի 2–րդ պարբերության, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 8-րդ և 9–րդ հոդվածներով, 43–րդ հոդվածի 2–րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Արաքսի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի երկրորդ կարգի  մասնագետի կողմից ներկայացված զեկուցագիրը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Իրավախախտող Գասպար Ավագյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք` ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Մեծամոր գյուղի վարչական տարածքում գտնվող 04–064-0007-0050 կադաստրային ծածկագրով հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու և գործառնական նշանակությունն ու հողատեսքը ինքնակամ փոփոխելու համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50․000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարողի կողմից իրազեկվելուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325165232 հաշվեհամարին, ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Արաքս համայնք:

3. Իրավախախտող Գասպար Ավագյանին տալ պարտադիր ցուցում` երկամսյա ժամկետում իրականացնել հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխմանն ուղղված աշխատանքներ, հակառակ պարագայում հողամասը բերել նախնական տեսքին և համապատասխանեցնել նպատակային և գործառնական նշանակությանը:

4. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ, 73–րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ Համայնքապետարանի և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՂԱԶԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.60 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Արաքս համայնք, գ. Գայ, Ա. Խաչատրյան 1
060887777
araqs.hamaynq@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53000009@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՔՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner