Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2022 թվականի հունվարի 10-Ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Աարքս համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի, բյուջետային հիմնարկների աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 07-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
2.Որոշման 2-րդ կետով հաստատված N 2-ից N 9 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1-ից N8 հավելվածների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |