Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 6-րդ և 42–րդ կետով,հիմք ընդունելով «Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի 2023 թվականի հունիսի 14–ի գրությունը,նախակրթարանի համար դիդակտիկ պարագաներ և խաղալիքներ ձեռք բերելու նպատակով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեից հատկացնել 143.000 (հարյուր քառասուներեք հազար) ՀՀ դրամ գումար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |