Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով, Արաքս համայնքի դպրոցների 2023-2024թթ. ուսումնական տարվա առաջին դասարանի աշակերտների համար նվերներ ձեռք բերելու նպատակով և հիմք ընդունելով Արաքս համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Արաքս համայնքի դպրոցների 2023-2024թթ․ ուսումնական տարվա առաջին դասարանի աշակերտների համար նվերներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի հաստատված բյուջեի 8.2.4 (Այլ մշակութային կազմակերպություններ)–ի 4237 (ներկայացուցչական ծախսեր) հոդվածից հատկացնել 3.000.000 (երեք միլիոն) դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |