Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի56-րդ հոդվածի 5-րդ մասով,76-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետով ևհիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1. Թույլատրել մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրել Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Ջրառատ գյուղում գտնվող ջրայիննշանակության` 04-085-0201-0040 կադաստրային ծածկագրով 0.7248 հա ջրայինհողատարածքը 25 տարիժամկետով: 2. Մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրման վարձավճարի չափ սահմանել, 0.7248 հա-ի համար, 150000 ՀՀ դրամ։ Մրցույթի մեկնարկային քայլ սահմանել 7500 ՀՀ դրամ: 3. Մասնակցության վճար սահմանել 10000 ՀՀ դրամ: 4. Համայնքի ղեկավարին` հանձնարարել համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրող հանձնաժողովին իրականացնելու սույն որոշումից բխող համապատասխան գործառույթները: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդուման պահից: |