Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 5-րդ գլխի դրույթներով և հիմք ընդունելով համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած աճուրդային կարգով վաճառքի արդյունքները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի սեփականություն հանդիսացող Հայկաշեն գյուղում գտնվող բնակավայրի նշանակության 04-056-0048-0017 ծածկագրով 0,3054 հա հասարակական կառուցապատման հողամասի աճուրդային կարգով վաճառքի արդյունքները:
2. Աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացի Գևորգ Գուրգենի Մարտիրոսյանի հետ կնքել գույքի առուվաճառքի պայմանագիր, ներկայացնելով այն նոտարական վավերացման և պետական գրանցման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: